ԼԱՏԻՆՈ սուրճը իր գործունեությամբ 2005 թվականից ընդգրկվել է «Սալեքս Գրուփ» ՍՊԸ-ի կազմում:
2008 թվականից ընդգրկվել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կազմում:
Ընկերության ԼԱՏԻՆՈ սուրճի արտադրությունը արդեն 6 տարեկան է: Արտադրությունը համալրված է բարձրագույն տեխնոլոգիաներով:
ԼԱՏԻՆՈ սուրճի գոծարանը զինված է աշխարհում մեծ ճանաչում ստացած մեքենա-սարքավորումներով, օրինակ լիբանանյան բովարաններով, գերմանական, իտալական և բուլղարական ավտոմատ փաթեթավորման մեքենաներով:
ԼԱՏԻՆՈ սուրճի արտադրությունը իր արտադրանքի համար որպես հումք օգտագործում է սուրճի «Ռոբուստա» և «Արաբիկա» տեսակները:
Հումքը ֆիրման ներմուծում է աշխահի 5 պետություններից` Բրազիլիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Վիետնամ, Կոլումբիա:
| |
ԼԱՏԻՆՈ - ն ունի 15-ից ավելի տեսականի:
Ֆիրման ելնելով իր սպառողների շահերից, պատրաստի արտադրանքը փաթեթավորում է տարբեր քաշային փաթեթներում, աղացած և հատիկավոր վիճակում:
Մանրազնին հավաքած, լավագույն սուրճերի ընտրանուց կազմված փունջը արժանացել է բարձրագույն գնահատականի:
ԼԱՏԻՆՈ սուրճը մասնակցել է մի շարք արտադրողների միջազգային ցուցահանդեսի և արժանացել է ոսկե մեդալների:












